Մոլդովան միացել է Եվրամիության միասնական ավիացիոն տարածքին

Մոլդովան միացել է Եվրամիության միասնական ավիացիոն տարածքին

PanARMENIAN.Net - Մոլդովան միացել է Եվրամիության միասնական ավիացիոն տարածքին: Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է այսօր Բրյուսելում:

Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, համապատասխան պայմանագիրը թույլ կտա բարելավել սպասարկման որակն ու մոլդովական ավիաընկերությունների մրցունակությունը, քանի որ դրանք պետք է համապատասխանեցվեն ԵՄ անվտանգության պահանջներին:

Համաձայնագիրը ենթադրում է երկրում եվրոպական ավիաընկերություննեի ներկայություն, որոնց ծառայությունները միջինը 30 տոկոսով էժան են:

Մոլդովան, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի և Ուկրաինայի հետ միասին ընդգրկված է «Արևելյան գործընկերության» ծրագրում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---