Այսօր կամփոփվեն ազգային նվագարանների և ժողովրդական երգի կատարողների մրցույթի արդյունքները![]() 26 հունիսի 2012 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Այսօր` հունիսի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 4-րդ մրցույթի դափնեկիրների մրցանակաբաշխությունը և գալա-համերգը: Ինչպես PanARMENIAN.Net -ի թղթակցին ասացին ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունից, մրցույթը տեղի է ունեցել հունիսի 11-20-ը` 2 փուլով: Առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 11-16-ը, երկրորդ փուլը` հունիսի 18-20-ը հետևյալ անվանակարգերում. 1.ժողովրդական երգ (արական և կանացի ձայն), 2.շվի, սրինգ դուդուկ և զուռնա, 3.սազ, քանոն և ուդ և 4. քամանչա, բամբիռ և հարվածային գործիք: Մրցույթն անցկացվել է երկու տարիքային խմբում` մինչև 16 տարեկան, և 17-30 տարեկան կատարողների միջև: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |