Հարբած երիտասարդը «տեսարան է սարքել» հանրակացարանում

PanARMENIAN.Net - Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները երեկ բաժին են հրավիրել 1981 թ. ծնված Անուշ Պ.-ին, ով բացատրություն է տվել, որ հուլիսի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աբովյան փողոցի 12-րդ հանրակացարանի 3-րդ հարկում 1973 թ. ծնված Արամ Գ.-ն, ալկոհոլ օգտագործած վիճակում, անհիմն վիճաբանել է իր հետ, տվել հայհոյանքներ և շուրջ 30 րոպե խանգարել հասարակական կարգը: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, կատարվում է հետաքննություն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---