10 հուլիսի 2012 - 15:12 AMT
Հարբած երիտասարդը «տեսարան է սարքել» հանրակացարանում

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները երեկ բաժին են հրավիրել 1981 թ. ծնված Անուշ Պ.-ին, ով բացատրություն է տվել, որ հուլիսի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աբովյան փողոցի 12-րդ հանրակացարանի 3-րդ հարկում 1973 թ. ծնված Արամ Գ.-ն, ալկոհոլ օգտագործած վիճակում, անհիմն վիճաբանել է իր հետ, տվել հայհոյանքներ և շուրջ 30 րոպե խանգարել հասարակական կարգը: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, կատարվում է հետաքննություն: