ՀՊՃՀ մեքենաշինական գիտաժողովին մասնակցում են Գերմանիայի, Լեհաստանի, ՌԴ-ի բուհեր

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) մեկնարկել է «Մեքենաշինական տեխնոլոգիաներ և ավտոմատացման տեխնիկա-2012» միջազգային գիտատեխնիկական գիտաժողովը:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ՀՊՃՀ լրատվական ծառայությունից, գիտաժողովին մասնակցում են ճարտարագիտական համալսարանի, ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի, Արցախի գիտական կենտրոնի, Արցախի պետական համալսարանի, արտերկրից ավելի քան երկու տասնյակ գիտնականներ և ռեկտորներ, մասնավորապես, Մագդեբուրգի Օտտո-Վոն-Գերիկեի համալսարանից (Գերմանիա), Սիլեսիան տեխնոլոգիական համալսարանից (Լեհաստան), Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի առաջատար տեխնիկական բուհերից, ինչպես նաև` Բելառուսի ազգային և Թբիլիսիի պետական տեխնիկական համալսարաններից, Ուզբեկստանի ԳԱ մեխանիկայի ինստիտուտից:

Արդեն իսկ հրատարակվել է գիտաժողովի նյութերի հավաքածու 280 էջ ընդհանուր ծավալով, որում ընդգրկված է 83 հեղինակի 43 հոդված, որոնց թվում` 31 գիտության դոկտորներ և 40 գիտության թեկնածուներ:

Գիտաժողովի աշխատանքները առաջիկա օրերին կշարունակվեն, որոնց ընթացքում մասնակիցները կներկայացնեն մեքենաշինության և մեքենագիտության բնագավառում առաջատար բուհերի և կազմակերպությունների փորձը:

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն, ՀՊՃՀ-ն, Մեքենաշինարարների միջազգային միությունը (ՄՄՄ), ՀՀ-ում ՄՄՄ ներկայացուցչությունը, Մեխանիզմների և մեքենաների տեսության Հայաստանի ազգային կոմիտեն, Տեխնոլոգ-մեքենաշինարարների ասոցիացիան, Ռուսաստանի «Մեքենաշինություն» հրատարակչությունը և մի շարք արտերկրյա հեղինակավոր բուհեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---