Վահագնի գյուղի անտառում ապօրինի ծառեր են հատվել![]() 12 հուլիսի 2012 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները այսօր` հուլիսի 12–ին, առանց համապատասխան փաստաթղթի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի փաստաթղթերը: Մեքենան բեռնված է եղել մոտ 3.5 խմ փայտանյութով: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, վարորդը հայտարարել է, որ փայտանյութն ինքն ապօրինի հատել է հուլիսի սկզբներին` Վահագնի գյուղի վարչական տարածքին հարակից անտառից: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է հետաքննություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |