12 հուլիսի 2012 - 11:51 AMT
Վահագնի գյուղի անտառում ապօրինի ծառեր են հատվել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները այսօր` հուլիսի 12–ին, առանց համապատասխան փաստաթղթի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի փաստաթղթերը: Մեքենան բեռնված է եղել մոտ 3.5 խմ փայտանյութով: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, վարորդը հայտարարել է, որ փայտանյութն ինքն ապօրինի հատել է հուլիսի սկզբներին` Վահագնի գյուղի վարչական տարածքին հարակից անտառից:

Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է հետաքննություն: