Քաղաքապետարան. Դավթաշեն վարչական շրջանը պարգևատրվել է 3 մլն դրամով

Քաղաքապետարան. Դավթաշեն վարչական շրջանը պարգևատրվել է 3 մլն դրամով

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների հունիս ամսվա, ինչպես նաև 2012թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, համեմատաբար ցածր ցուցանիշեր են գրանցվել սեփական եկամուտների հավաքագրման մասով։ Գնահատման և վերլուծության արդյունքում հունիս ամսին այս ուղղությամբ համեմատաբար լավագույն արդյունքներ են գրանցել Դավթաշեն , Ավան և Նոր Նորք վարչական շրջանները։ Նոր Նորքն, ընդ որում, նախորդ ամսվա համեմատ ցուցանիշները բարելավել է միանգամից 7 նիշով։ Համեմատաբար ցածր են Նուբարաշեն և Նորք Մարաշ վարչական շրջանների արդյունքները։

Աղբահանության վարձավճարների հավաքագրման ուղղությամբ համեմատաբար բարձր ցուցանիշեր արձանագրվել են Ավան և Դավթաշեն վարչական շրջաններում։

Կիսամյակային արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած Դավթաշեն վարչական շրջանը Երևանի քաղաքապետի որոշմամբ պարգևատրվել է 3, երկրորդ տեղն զբաղեցրած Ավան վարչական շրջանը՝ 2 և երրորդ տեղն զբաղեցրած Էրեբունի վարչական շրջանը 1 մլն դրամով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---