Ճապոնիան ետ է կանչել իր դեսպանին Հարավային Կորեայից այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի նախագահն այցելել է վիճելի Լիանկուր արշիպելագ:
Ինչպես հաղորդում է Lenta.tu-ն, Լի Մեն Բակի այցելությունը Լիանկուրի կղզիներ, որոնք Կորեայում կոչվում են Տոկտո, իսկ Ճապոնիայում` Տակեսիմա, կայացել է ուրբաթ օրը:
Այցի նախապատրաստության ընթացքում ճապոնական դիվանագետները նախազգուշացրել էին, որ Լի Մեն Բակի ուղևորությունը բացասակա նկանդրադառնա Ճապոնիայի և Հարավային Կորեայի հարաբերությունների վրա: