Պան Գի Մունը խորհուրդ է տվել ՄԱԿ-ի ԱԽ-ին երկարացնել Սիրիայում ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնացի գործունեությունը![]() 11 օգոստոսի 2012 - 12:09 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խորհուրդ է տվել Անվտանգության խորհրդին երկարաձգել Սիրիայում ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնացի գործունեությունը, որի լիազորություններն ավարտվում են օգոստոսի 31-ին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Կարևոր աշխատանքը, որը նա իրականացրել է, պետք է շարունակվի»,-ասվում է Պան Գի Մունի նամակում, իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ը պետք է օգոստոսի 16-ին դիտարկի Սիրիայում կիրառվելիք հետագա միջոցները: Ներկայումս հատուկ բանագնացի լիազորությունները կատարում է Քոֆի Աննանը, ով վերջերս հայտարարել էր, որ մանդատը լրանալուց հետո չի պատրաստվում երկարաձգել այն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |