11 օգոստոսի 2012 - 12:09 AMT
Պան Գի Մունը խորհուրդ է տվել ՄԱԿ-ի ԱԽ-ին երկարացնել Սիրիայում ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնացի գործունեությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խորհուրդ է տվել Անվտանգության խորհրդին երկարաձգել Սիրիայում ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնացի գործունեությունը, որի լիազորություններն ավարտվում են օգոստոսի 31-ին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Կարևոր աշխատանքը, որը նա իրականացրել է, պետք է շարունակվի»,-ասվում է Պան Գի Մունի նամակում, իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ը պետք է օգոստոսի 16-ին դիտարկի Սիրիայում կիրառվելիք հետագա միջոցները:

Ներկայումս հատուկ բանագնացի լիազորությունները կատարում է Քոֆի Աննանը, ով վերջերս հայտարարել էր, որ մանդատը լրանալուց հետո չի պատրաստվում երկարաձգել այն: