Ֆրանսուա Օլլանդը տոնում է նախագահության 100-րդ օրը![]() 14 օգոստոսի 2012 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 14-ին լրանում է սոցիալիստ Ֆրանսուա Օլլանդի` Ֆրանսիայի նախագահի պաշտոնում պաշտոնավարելու 100 օրը: Ընդդիմությունը քննադատում է ակտիվության և անհրաժեշտ միջոցների ընդունման բացակայությունը, իսկ, ըստ հարցման տվյալների, ֆրանսիացիների միայն 46 տոկոսն է գոհ նոր նախագահի և նրա կառավարության գործողություններից, նշվում է Russian.rfi.fr-ում: Ինչպես հայտարարել է ընդդիմադիր աջ «Հանուն ազգային շարժման» կուսակցության քարտուղար Ժան-Ֆրանսուա Կոպեն, Օլլանդի նախագահության 100 օրերն անցան պահպանողականության ու նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի նկատմամբ ատելության մթնոլորտում: «Բոլոր կարևոր բարեփոխումները մերժվում են, նորերը չեն ընդունվում, անհրաժեշտները` հետաձգվում »,-ընդգծել է նա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |