
Օգոստոսի 14-ին լրանում է սոցիալիստ Ֆրանսուա Օլլանդի` Ֆրանսիայի նախագահի պաշտոնում պաշտոնավարելու 100 օրը: Ընդդիմությունը քննադատում է ակտիվության և անհրաժեշտ միջոցների ընդունման բացակայությունը, իսկ, ըստ հարցման տվյալների, ֆրանսիացիների միայն 46 տոկոսն է գոհ նոր նախագահի և նրա կառավարության գործողություններից, նշվում է Russian.rfi.fr-ում:
Ինչպես հայտարարել է ընդդիմադիր աջ «Հանուն ազգային շարժման» կուսակցության քարտուղար Ժան-Ֆրանսուա Կոպեն, Օլլանդի նախագահության 100 օրերն անցան պահպանողականության ու նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի նկատմամբ ատելության մթնոլորտում:
«Բոլոր կարևոր բարեփոխումները մերժվում են, նորերը չեն ընդունվում, անհրաժեշտները` հետաձգվում »,-ընդգծել է նա: