ՄԱԳԱՏԷ-ն Իրանի հարցով հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել

ՄԱԳԱՏԷ-ն Իրանի հարցով հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել

PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Իրանի վերաբերյալ հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը զբաղվելու է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունների իրականացմամբ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Այդ կերպ ծրագրվում է ուժեղացնել վերահսկողությունը Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ և թույլ չտալ այդ երկրին միջուկային զենք ստեղծել: Աշխատանքային խումբը կկենտրոնանա նաև Իսլամական Հանրապետության նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի բանաձևերի իրականացման վրա:

Ուրբաթ օրը Վիեննայում տեղի է ունեցել Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների բանակցությունների դռնփակ հերթական փուլը: Կողմերն առայժմ չեն մեկնաբանում բանակցությունների արդյունքները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---