
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Իրանի վերաբերյալ հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը զբաղվելու է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունների իրականացմամբ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Այդ կերպ ծրագրվում է ուժեղացնել վերահսկողությունը Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ և թույլ չտալ այդ երկրին միջուկային զենք ստեղծել: Աշխատանքային խումբը կկենտրոնանա նաև Իսլամական Հանրապետության նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի բանաձևերի իրականացման վրա:
Ուրբաթ օրը Վիեննայում տեղի է ունեցել Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների բանակցությունների դռնփակ հերթական փուլը: Կողմերն առայժմ չեն մեկնաբանում բանակցությունների արդյունքները: