Արմեն Ռուստամյանը Փարիզում ասել է, որ դիմելու է ԵԽ՝ Սաֆարովի գործով արդարությունը վերականգնելու համար![]() 7 սեպտեմբերի 2012 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին Փարիզում Հունգարիայի դեսպանատան առջև տեղի է ունեցել բողոքի ակցիա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման դեմ: Ակցիայի մասնակիցները դատապարտել են Հունգարիայի քաղաքականությունը Սաֆարովին արտահանձնելու համար և Ադրբեջանի, որը երբեք առիթը բաց չի թողնում Ղարաբաղի հարցում միջազգային օրենքները խախտելու համար, հայտնում է Nouvelles d'Arménie-ին: Բողոքի ակցիային մասնակցել է նաև «Եվրոպա Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցությունից ընտրված եվրախորհրդարանական Միշել Ռիվազին, որը հայտարարել է, որ և Հունգարիան, և Ադրբեջանը պետք է պատասխան տան կատարվածի համար: Իր հերթին հանրահավաքի մասնակից ՀՀ ԱԺ անդամ Արմեն Ռուստամյանը հավաստիացրել է, որ դիմելու է Եվրոպայի խորհրդին՝ արդարությունը վերականգնելու համար: Ակցիայի մասնակիցները Հունգարիայի դեսպան Լասլո Տրոչանիին են փոխանցել բողոքի նամակը, իսկ Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագաններ Մուրադ Փափազյանն ու Արա Թորանյանը քննարկել են ստեղծված իրավիճակը: 2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին: 2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Օգոստոսի 31-ին Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ներում շնորհվեց: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |