Լյուքսեմբուրգը դիմել է Թուրքիային` կոչ անելով վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները![]() 11 սեպտեմբերի 2012 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ժան Ասելբորնը դիմել է Թուրքիային, կոչ անելով վավերացնել ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Այդ մասին նա հայտարարել է Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ճեպազրույցում: Նրա խոսքով, որպես ԵՄ անդամ երկիր, Լյուքսեմբուրգն ակտիվ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ և արտահայտում իր դիրքորոշումը, որով ղեկավարվում է ողջ Եվրամիությունը: Ասելբորնը նաև նշել է, որ առավոտյան այցելել է 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության թանգարան և մինչև հիմա գտնվում է այնտեղ տեսած լուսանկարների տպավորության տակ: «Ես շատ հուզված եմ: Մինչև հիմա իմ աչքի առաջ մոր լուսանկար է, ում ձեռքերին երկու երեխաներ են, որոնցից մեկն արդեն մահացած է: Հուսով եմ, որ մենք բավական արիություն կունենանք, որպեսզի սերունդներին փոխանցենք ճշմարտությունը և ամեն ինչ անենք, որպեսզի նման գազանություններն այլևս չկրկնվեն»,- ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |