ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԱՅՍՕՐ ՍԿՍՎԵԼ ԵՆ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ: ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԼՍՈՒՄՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանում այսօր սկսվել են «Ղարաբաղյան հակամարտություն: Կարգավորման ուղիներ» թեմայով լսումները: Լսումների ընթացքում, այլ հարցերի թվում, կքննարկվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւի պատասխանի տեքստը, ինչպես նաեւ Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի լիարժեք անկախության օրինականության ճանաչման վերաբերյալ հայտարարության նախագիծը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Տվյալ նախագիծը հավանության է արժանացել «Արդարություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության կողմից եւ ուղարկվել է խորհրդարանի այլ խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին` ծանոթանալու համար: Լսումների նախապատրաստման նպատակով ստեղծվել էր աշխատանքային խումբ արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ: Լսումներին հրավիրվածների թվում են ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի ղեկավարության ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---