Ճանապարհային ոստիկանությունը երևանցի վարորդներին կոչ է անում Էրեբունի-Երևանի օրը ոտքով շրջել քաղաքում

Ճանապարհային ոստիկանությունը երևանցի վարորդներին կոչ է անում Էրեբունի-Երևանի օրը ոտքով շրջել քաղաքում

PanARMENIAN.Net - ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը երևանցի վարորդներին խնդրում է ըմբռնումով մոտենալ Էրեբունի-Երևանի տոնակատարություններին մայրաքաղաքի փակ փողոցներին: Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայության գծով պետի տեղակալ Աշոտ Կիրակոսյանը վարորդներին կոչ արեց այդ օրը ոտքով շրջել քաղաքում:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է ճանապարհային ոստիկանությունը պատրաստվում լուծել շտապօգնություն, ոստիկանություն և հրշեջ ծառայություններ ստացված ահազանգերի հարցը` Կիրակոսյանը նշեց, որ նման ահազանգերի համար Երևանի տարբեր կետերում կլինեն ռադիոկապով 65 ոստիկաններ: «Եթե նման ահազանգեր ստացվեն, ապա ռադիոկապի միջոցով այդ մասին կտեղեկացվի, և համապատասխան ծառայության մեքենաները անհրաժեշտության դեպքում կշարժվեն փակ փողոցներով` ոստիկանության ուղեկցությամբ»,- ասաց նա` հույս հայտնելով, որ այդ տոնական օրը ահազանգեր չեն ստացվի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---