Մեկնարկել է «Հարսնաքարի» գործով հերթական նիստը.մեղադրողը հրապարակեց եզրակացությունը![]() 22 հոկտեմբերի 2012 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Նախորդ նիստի ընթացքում ամբաստանյալների պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել նախաքննության փուլում հարցաքննված վկաներից մի քանիսին դատակոչել: Պաշտպանների խոսքով ՝այդ վկաները ներկա են եղել վիճաբանությանը սկզբից մինչև վերջ: Դատարանը որոշեց անդրադառնալ միջնորդությանը դատաքննության մյուս փուլերում: Այնուհետև մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացությունը ըստ որի՝ ամբաստանյալները մեղադրվում են քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6 և 14 կետերով,(դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը և անզգուշությամբ մահ պատճառելը), 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (դիտավորությամբ առողուջթյանը 2 և ավելի մարդկանցով կամ կազմակերպված խմբով վնաս հասցնելը) և 116-րդ հոդվածով (առողջոձւթյանը թեթև վնաս հասցնելը): Ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանի, Դավիթ Ադամյանի, Արթուր Բաբլոյանի, Արման Բաղդասարյանի, Արման Խաչատրյանի և նրանց պաշտպանների համար պարզ չէր մեղադրական եզրակացության ձևակերպումներից «ընդհանուր միասնական դիտավորությամբ մեկը մյուսի գործողությունները գիտակցելու և լրացնելու միջոցով» ձևակերպումը: Ամբաստանյալները չընդունեցին մեղադրանքը: Արման Խաչատրյանի պաշտպանը, դատախազից ստացած պարզաբանումը բավարար չհամարելով, 1 օր ժամանակ խնդրեց բացարկ հայտնելու համար: Դատարանը նրան 30 րոպե հատկացրեց: Նիստը կշարունակվի 30 րոպեից: ![]() Միջադեպ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |