Շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը. Ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպանը բացարկ է հայտնել

Շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը. Ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպանը բացարկ է հայտնել

PanARMENIAN.Net - Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը բացարկ հայտնեց նիստը նախագահող դատավորին՝ հիմնավորելով, որ իրեն մեկ օրվա փոխարեն 30 րոպե տրամադրելով, նախագահողը խախտել է Եվրոպական դատարանի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքը: Դատական նիստը 20 րոպեով ընդմիջվեց, որպեսզի դատավորը քննարկի բացարկի դիմումը:

Միջադեպ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել է 6 մարդ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---