22 հոկտեմբերի 2012 - 15:04 AMT
Շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատական նիստը. Ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպանը բացարկ է հայտնել

Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը բացարկ հայտնեց նիստը նախագահող դատավորին՝ հիմնավորելով, որ իրեն մեկ օրվա փոխարեն 30 րոպե տրամադրելով, նախագահողը խախտել է Եվրոպական դատարանի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքը: Դատական նիստը 20 րոպեով ընդմիջվեց, որպեսզի դատավորը քննարկի բացարկի դիմումը: