Եգիպտոսում հայտնաբերել են մոտ 4500 տարի առաջ ապրած արքայադստեր գերեզմանը

Եգիպտոսում հայտնաբերել են մոտ 4500 տարի առաջ ապրած արքայադստեր գերեզմանը

PanARMENIAN.Net - Կահիրեից դեպի հարավ հայտնաբերվել է եգիպտական 5-րդ տոհմի արքայադստեր գերեզմանոցը, որը թվագրվում է 2500թ. մ.թ.ա: Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, այդ մասին հայտարարել է Եգիպտոսի հնությունների գծով նախարար Մոհամմեդ Իբրահիմը:

Շերտ Նեբտի գերեզմանը հայտնաբերվել է Աբու Սիրի շրջանում, այն կազմված է չորս սյուներից, որոնք ծածկված են գրություններով: Մասնավորապես գրված են արքայադստեր անունն ու տիտղոսները:

Բացահայտումը կատարել են չեխ հնագետները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---