3 նոյեմբերի 2012 - 13:43 AMT
Եգիպտոսում հայտնաբերել են մոտ 4500 տարի առաջ ապրած արքայադստեր գերեզմանը

Կահիրեից դեպի հարավ հայտնաբերվել է եգիպտական 5-րդ տոհմի արքայադստեր գերեզմանոցը, որը թվագրվում է 2500թ. մ.թ.ա: Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, այդ մասին հայտարարել է Եգիպտոսի հնությունների գծով նախարար Մոհամմեդ Իբրահիմը:

Շերտ Նեբտի գերեզմանը հայտնաբերվել է Աբու Սիրի շրջանում, այն կազմված է չորս սյուներից, որոնք ծածկված են գրություններով: Մասնավորապես գրված են արքայադստեր անունն ու տիտղոսները:

Բացահայտումը կատարել են չեխ հնագետները: