ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ առաքելությունն անցկացրել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հերթական դիտարկումը ԼՂՀ Մարտակերտի շրջանում: Դիտարկումն անցել է նշված ժամանակացույցի համաձայն, զինադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնող խումբը գլխավորել է ԵԱՀԿ Գործող Նախագահի Անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նախօրեին Անջեյ Կասպշիկը Ստեփանակերտում հանդիպել է ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ արտաքին գործերի փոխնախարար Մասիս Մաիլյանի հետ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---