Սաուլ Ալվարեսը կարող է աշխարհի չեմպիոնի տիտղոսի ևս մեկ կամավոր պաշտպանություն անցկացնել

Սաուլ Ալվարեսը կարող է աշխարհի չեմպիոնի տիտղոսի ևս մեկ կամավոր պաշտպանություն անցկացնել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) հայտարարեց, որ մեքսիկացի բռնցքամարտիկ Սաուլ Ալվարեսը կարող է աշխարհի չեմպիոնի տիտղոսի ևս մեկ կամավոր պաշտպանություն անցկացնել փոքր միջին կարգում, հայտնում է Fightnews-ը:

Ալվարեսը հաջորդ մենամարտում պետք է տիտղոսի պարտադիր պաշտպանություն անցկացներ Լարա-Մարտիրոսյան զույգի հաղթողի հետ, սակայն նոյեմբերի 10-ին կայացած նրանց հանդիպումն ավարտվեց ոչ ոքի: Սակայն այդ բռնցքամարտիկների հանդիպումը հաղթողին չբացահայտեց, ուստի պարտադիր հավակնորդը չորոշվեց:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---