15 նոյեմբերի 2012 - 11:11 AMT
ՖԻՖԱ-ն անվանել է «Պուշկաշի մրցանակի» 10 հավակնորդներին, որն ամեն տարի հանձնվում է ամենագեղեցիկ գոլի հեղինակին

ՖԻՖԱ-ն անվանել է «Պուշկաշի մրցանակի» 10 հավակնորդներին, որն ամեն տարի հանձնվում է ամենագեղեցիկ գոլի հեղինակին: Մրցույթի հաղթողին կընտրեն ինտերնետ օգտագործողները:

Երկրորդ շրջան դուրս կգան երեք խաղացողներ, ովքեր կստանան երկրպագուների ձայների մեծամասնությունը ՖԻՖԱ-ի կայքի սոցիալական բաժնում: Քվեարկության երկրորդ փուլը կսկսվի ՖԻՖԱ-ի գալա երեկոյից մեկ օր առաջ` 2013-ի հունվարի 7-ին:

Հաղթողին նույնպես կընտրեն երկրպագուները:

2012-ի լավագույն գոլերի թվում գնդակներն են, որոնք խփել են Ատեմ Բեն Արֆան («Նյուքասլ», Անգլիա), Գաստոն Մեալան («Նասիոնալ», Բոլիվիա), Ագյեմանգ Բադուն (Գանայի հավաքական), Միրոսլավ Սթոհը և Մուսա Սոն («Ֆեներբախչե», Թուրքիա), Նեյմարը («Սանտոս», Բրազիլիա), Էրիկ Ասլին («Վանկուվեր», Կանադա), Ռադեմալ Ֆալկաոն («Ատլետիկո», Իսպանիա), Լիոնել Մեսին (Արգենտինայի հավաքական) և Օլիվիա Հիմենեսը (Մեքսիկայի կանանց հավաքական):

2009-ին պարգևի առաջին դափնեկիր է դարձել պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն: 2010-ին ամենագեղեցիկ գոլի հեղինակ է դարձել թուրք ֆուտբոլիստ Համիտ Ալտինտոպը, 2011-ին` Նեյմարը: