ՕԵԿ քաղխորհուրդի որոշմամբ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ԲՀԿ առաջարկը համահունչ չէ իրենց քաղաքական կուրսին![]() 16 նոյեմբերի 2012 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: ՕԵԿ քաղխորհուրդը արձանագրել է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ԲՀԿ առաջարկը համահունչ չէ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին, ինչպես նաև ժամանակավրեպ և անընդունելի է ներկա բարդ աշխարհաքաղաքական պայմաններում: Որոշում է ընդունվել համամասնական ընտրակարգին անդրադառնալ առաջիկա նախագահական ընտրություններից հետո` պատրաստակամություն հայտնելով այլ ուժերի հետ միասին շարունակել խորհրդակցությունների գործընթացը մեծամասնական ընտրատարածքների հետևողական նվազման և հաջորդ խորհրդարանական ընտրություններում առավել ընդգրկուն համամասնական ընտրակարգի գերակայություն ապահովելու համար: Կարևորելով տարբեր քաղաքական ուժերի հետ քաղաքական պարբերաբար կոնսուլտացիաների անցկացումը ՕԵԿ քաղխորհուրդը որոշել է քաղաքական դաշտում հադես գալ կառուցողական գործընկերության դիրքերից և հավանություն տալ տարբեր քաղաքական ուժերի միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման որդեգրած մարտավարությանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |