ԲԱՔՈՒՆ ՀԵՐՔՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԾԱԽՍՎՈՂ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ24 հուլիսի 2003 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Անկարայում Ադրբեջանի դեսպանությունը դիմել է Թուրքիայի հեռուստա- եւ ռադիոհեռարձակման կազմակերպությանը բողոքելով տեղական «Star» հեռուստաալիքի դեմ, որը հուլիսի 22-ին սյուժե էր տարածել նախագահ Հեյդար Ալիեւի «Գյուլհանե» ռազմա-բժշկական հոսպիտալում բուժման համար ծախսվող գումարների մասին: Այդ մասին նախօրեին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւը: Նրա կարծիքով, սյուժեում ներկայացվել են անհավատալի, ուռճացված գումարներ: Մինչդեռ, «Star»-ի տվյալներով, ամեն ամիս Թուրքիայում Ալիեւի բուժման վրա ծախսվում է 34 մլն դոլար, որոց մեծ մասն ուղղորդվում է թանկարժեք դեղերի եւ սպասարկման վրա:«Star»-ը թյուր, զրպարտիչ տեղեկություն է տարածել եւ ես հուսով եմ, որ Թուրքիայի հեռուստա-ռադիոկազմակերպությունը որոշում կկայացնի հեռուստաալիքի փակման մասին», - ասել է ադրբեջանցի դեսպանը: Նա նաեւ հաղորդել է, որ Ադրբեջանի նախագահի առողջական վիճակը բարվոք է, սակայն, այնուամենայնիվ, բժշկական հետազոտությունը կշարունակվի եւս մի քանի օր: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |