3 հունիսի 2005 - 09:40 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԽԱՆԳԱՐԻ ՄԱԿԵԴՈՆԱՑԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ
Թուրքիայի օդային գերատեսչությունը արգելել է մակեդոնական ինքնաթիռի թռիչքը Հայաստան, հաղորդում է DPA` վկայակոչելով Makfax մակեդոնական գործակալությունը: MAT ավիաընկերության օդանավը իրականացնում էր Մակեդոնիայի ֆուտբոլի հավաքականի տեղափոխումը Հայաստանի մայրաքաղաք: Թուրքական գերատեսչության նման վարքագծի պատճառները չեն նշվում: Ֆուտբոլիստները մտադիր են մասնակցել Աշխարհի առաջնության- 2006 խաղին: Սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նշել են, որ մակեդոնացի ֆուտբոլիստները Հայաստան կժամանեն այսօր ժամը 19:00, իսկ ժամանման ուշացման պատճառը զուտ տեխնիկական է: