Անդերս Ֆոգ Ռասմուսսեն. Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը անկման եզրին է![]() 13 դեկտեմբերի 2012 - 20:38 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմն անկման եզրին է: «Կարծում եմ, որ Դամասկոսի ռեժիմը մոտ է անկմանը: Կարծում եմ, որ դա պարզապես ժամանակի հարց է»,-հայտարարել է նա: Բացի այդ Ռասմուսսենը քննադատել է կառավարության կողմից ապստամբների դեմ պայքարում ՍԿԱԴ տեսակի հրթիռների կիրառումը: Հիշեցնենք, որ նախօրեին այս մասին հաղորդել էր ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը: Հրթիռնրեը բաց են թողնվել Դամասկոսի մերձակայքից և դրանց նպատակակետերը Սիրիայի հյուսիսում գտնվող և ապստամբների կողմից վերահսկվող օբյեկտներն են: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |