
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմն անկման եզրին է:
«Կարծում եմ, որ Դամասկոսի ռեժիմը մոտ է անկմանը: Կարծում եմ, որ դա պարզապես ժամանակի հարց է»,-հայտարարել է նա: Բացի այդ Ռասմուսսենը քննադատել է կառավարության կողմից ապստամբների դեմ պայքարում ՍԿԱԴ տեսակի հրթիռների կիրառումը: Հիշեցնենք, որ նախօրեին այս մասին հաղորդել էր ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը:
Հրթիռնրեը բաց են թողնվել Դամասկոսի մերձակայքից և դրանց նպատակակետերը Սիրիայի հյուսիսում գտնվող և ապստամբների կողմից վերահսկվող օբյեկտներն են: