ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ22 հունիսի 2005 - 08:59 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-24-ը Հայաստանում կկայանա Նորվեգիայի Թագավորության խորհրդարանի նախագահ Յորգեն Կոսմուի գլխավորած պատվիրակության այցը: Այցը կկայանա Հայաստանի Ազգային ժողովի ղեկավար Արթուր Բաղդասարյանի հրավերով: Այսօր նորվեգիական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Արթուր Բաղդասարյանի, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակների, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Բացի այդ նորվեգացի խորհրդարանականները կհանդիպեն ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ պաշտպանության փոխնախարար Միքայել Հարությունյանին: Հունիսի 23-ին Նորվեգիայի խորհրդարանի պատվիրակությունը կայցելի Մայր աթոռ սուրբ Էջմիածին եւ Սպիտակ: Հունիսի 24-ին նախատեսվում է հանդիպում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |