ՄԱԿ. Սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 600 հազարը![]() 8 հունվարի 2013 - 20:14 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի տվյալների համաձայն, սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 600 հազարը: Ընդ որում, օգնության կարիք ունեն 2.5 մլն սիրիացիներ, որոնց մի մասը դեռևս շարունակում է մնալ երկրում, հաղորդում է Russia Today-ը: Սիրիացի փախստականների առավել խոշոր ճամբարները տեղակայված են Հորդանանի և Թուրքիայի տարածքում: Սակայն հումանիտար առաքելությունները, առաջին հերթին՝ Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի, պարզապես ի վիճակի չեն հաղթահարել ահագնացող աղետը: Դրա հետ մեկտեղ, չնայած իրավիճակի վտանգավորությանը, բազմաթիվ սիրիացիներ հրաժարվում են լքել իրենց երկիրը և երբեմն վերադառնում են իրենց հայրենիք: Բաշար Ասադի և նրա հակառակորդների միջև հակամարտությունը շարունակվում է 2011թ մարտից: Այս ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, երկրում զոհվել է մոտ 60 հազար մարդ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |