23 հուլիսի 2005 - 10:49 AMT
ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ 80-100 ԿՄ ՕՊՏԻԿԱՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԻԾ
Մինչեւ տարեվերջ Arminco ընկերությունը Երեւանում կանցկացնի 80-100 կկմ օպտիկամալուխային գիծ: Այդ մասին «.am» PanARMENIAN.Net թղթակցին է հաղորդել Arminco պրովայդերական ընկերության տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը: Նրա խոսքերով, դա կնպաստի ավելի որակյալ Ինտերնետի հասանելիությանը: Բացի այդ, տնօրենը հաղորդել է, որ ընկերությունը աշխատանքներ է տանում մայրաքաղաքի Օղակաձեւ զբոսայգու տարածքում առանց լարերի գործող Ցանցի հասանելիության կետեր տեղադրելու ուղղությամբ: Տվյալ Wi-Fi-փուլը կդառնա Arminco-ի մասնագետների տեղադրած յոթերորդ կետը, հաղորդել է Ա.Ալեքսանյանը: Խոսոելով Հայաստանում Wi-Fi ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման մասին, ընկերության տնօրենը հաղորդել է, որ Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի բժշկական կենտրոնի տարածքում, որն ավելի հայտնի է գլխավոր բժիշկ Արա Բաբլոյանի անունով, մոտավորապես երեք ամիս է ինչ գործում է Wi-Fi-փուլը: Նախատեսվում է նաեւ լրացուցիչ անլար Ինտերնետի սարքավորումների տեղադրում Շենգավիթ համայնքի թաղամասերից մեկում: Arminco-ն աշխատում է Ինտերնետ-տեխնոլոգիաները տարածել նաեւ Երեւանից դուրս: Մասնավորապես, ըստ Ալեքսանյանի, առաջիկայում Հայաստանի քաղաքներից մեկում կկազմակերպվի Wi-Fi-փուլ: Arminco-ի ղեկավարը չի նշել քաղաքը, ասելով որ դա կոմերցիոն գաղտնիք է: «Այդ քաղաքում բնակվում է 5-10 հազար մարդ, որոնք մոտավորապես 10-15 օրից հնարավորություն կունենան օգտվել Ցանցից առանց հեռախոսալարերի կիրառման: Պիլոտային նախագծի շրջանակներում նախատեսվում է այդ քաղաքի ողջ տարածքը ծածկել 8-10 փուլերով: Նշենք, որ նման Wi-Fi ցանց արդեն գործում է Արտաշատում: Զրույցում անդրադարձ է եղել նաեւ Ինտերնետի ապօրինի օգտագործման հարցերին: Այդպես, ըստ Ա.Ալեքսանյանի, այսօրվա դրությամբ, Ցանցի հասանելիությունը կարելի է ձեռք բերել ստվերային պրովայդերներից: Որոշ գնահատակններով, այսօր Հայաստանում մոտավորապես 50 ապօրինի արբանյակային անտենա կա, հաղորդել է նա: