ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐՏԱՔՍԵԼ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ԸՆԿԵՐԱՑԱԾ ԹԱԼԻՇԻՆ27 հուլիսի 2005 - 09:37 AMT PanARMENIAN.Net - Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ադրբեջանի թալիշներին ներկայացնող «Թալիշ» թերթի գլխավոր խմբագիր Ֆահրադդին Աբբասզադեն մասնակցել է մայիսին թալիշների խնդիրներին նվիրված երեւանյան գիտաժողովին եւ հայերին թալիշների «բարեկամ ու եղբայրներ» համարել, Լենքորանում, որը համարվում է 1992 թ-ին թալիշների կողմից հռչակված Թալիշ-Մուղանական հանրապետության մայրաքաղաքը, ադրբեջանցիները բողոքի ակցիա են կազմակերպել: Ադրբեջանական «Ուչ նոքտա» թերթը հայտնել է, որ հանրահավաքի մասնակիցները իշխանություններից պահանջել են Աբբասզադեին Ադրբեջանից արտաքսել Հայաստան: «Հայերի հետ բարեկամացած թալիշ առաջնորդը «տեղ չունի իրենց կողքին եւ պետք է հեռանա տարածաշրջանից»,-հայտարարել են հավաքվածները, հաղորդում է «Երկիր» թերթը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |