ՎՐԱՑԻ ՍԱՀՄԱՆԱՊԱԱՀՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ԿԱՆԳՆԵՑՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Նինոցմինդայում Ախալցխայի տարածաշրջանային վարչության վրաց սահմանապահները Հայաստանի հետ սահմանի վրա կանգնեցրել են ռուսաստանյան ռազմական տեխնիկայի շարասյունը: Շարասյունը շարժվել է պլանային անցագրերով, սակայն տեխնիկայի ստուգման ժամանակ սահմանապաահները հայտաբերել են չհաշվառված սպառազինություն: Շարասյունը բաղկացած է եղել չորս բեռնատարներից եւ չորս միավոր զրահատեխնիկայից: «Զրահապատ հետախուզական-պահակային մեքենաների ստուգման ժամանակ հայտաբերվել է մեկ գնդացիր եւ ազդանշանային ատրճանակ: Շարասյունը կանգնեցվել է իրավիճակը պարզաբանելու նպատակով»,- ասել է Վրաստանի սահմանապահ գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչը, տեղեկացնում է «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---