Եգիպտոսի ընդդիմությունը շտապ հանդիպում է պահանջում իշխանությունների հետ

Եգիպտոսի ընդդիմությունը շտապ հանդիպում է պահանջում իշխանությունների հետ

PanARMENIAN.Net - Եգիպտոսի ընդդիմությունը շտապ հանդիպում է պահանջում իշխանությունների հետ՝ դադարեցնելու համար բռնությունը երկրում:

Հունվարի 30-ին Թվիթերում նման կոչով է հանդես եկել Ազգային փրկության ճակատի առաջնորդներից մեկը՝ Մուհամմեդ ալ Բարադեին:

«Մենք պետք է անհապաղ հանդիպենք նախագահի հետ գտնելու համար ճգնաժամից դուրս գալու ուղիները, ինչպես նաև դադարեցնելու համար բռնությունները փողոցներում»,-ասվում է Մուհամմեդ ալ Բարադեի հայտարարության մեջ

Ավելի վաղ ընդդիմությունն ի դեմս Ազգային փրկության ճակատի մերժել էր նախագահի ազգային երկխոսության կոչն, այն անվանելով «անիմաստ», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---