Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին

Տիգրան Սարգսյանն ընդունել է  ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանն առնչվող մի շարք գործնական հարցեր և մասնավորապես, Տիգրան Սարգսյանի՝ առաջիկայում Մոսկվա կատարելիք այցը:

Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, այդ ժամանակ էլ նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել Մոսկվայում՝ երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգի հարցերն ավելի մանրամասն քննարկելու համար:

 Ուշագրավ
---