31 հունվարի 2013 - 19:03 AMT
Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանն առնչվող մի շարք գործնական հարցեր և մասնավորապես, Տիգրան Սարգսյանի՝ առաջիկայում Մոսկվա կատարելիք այցը:

Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, այդ ժամանակ էլ նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել Մոսկվայում՝ երկու երկրների միջև հարաբերությունների օրակարգի հարցերն ավելի մանրամասն քննարկելու համար: