Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF), Բնապահպանության և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը մարտի 23-ին Հայաստանում անցկացնելու են «Մոլորակի ժամը» համաշխարհային ակցիան:
Դրա նպատակն է բոլորին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն Երկիր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման:
Երևանում մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի և օբյեկտների արտաքին լուսավորությունը, ինչպես նաև փողոցային լուսավորությունը: Հայաստանը մասնակցում է «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիային արդեն 5-րդ անգամ:
Ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007 թվականին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը՝ նպատակ ունենալով միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: 2013-ին «Մոլորակի ժամ»-ին մասնակցելու են աշխարհի ավելի քան 150 պետություններ:
Ակցիայի մեկնարկը տրվելու է երևանի ժամանակով 20:30-21:30-ը: