26 մարտի 2013 - 14:29 AMT
Չպայթած արկ է հայտնաբերվել Արմավիրի մարզի Շենիկ գյուղի մոտակա դաշտում

Մարտի 26-ին, ժամը 12.57-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի մոտակա դաշտում հայտնաբերվել է չպայթած արկ: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ: