Հացադուլ, օր նախավերջին. Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց Տրայան Հրիսթեան![]() 30 մարտի 2013 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլին մնում է մեկ օր: Արդեն 21 օր հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր այցելել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան: Ազատության հրապարակում են եղել նաև Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը և այլ մարդիկ։ Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Սուրբ Հարության տոնի պատարագից հետո կդադարեցնի հացադուլը: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ առանց կազդուրվելու պատրաստվելու են ապրիլի 9-ին: Ապրիլի 1-ից լինելու են տարբեր բնակավայրերում, որպեսզի ապրիլի 9-ի համար քաղաքացիական բանակ հավաքեն: Առաջին այցը կլինի Կապան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |