ՊԲ զորամասերում ՀԿ-ների ներկայացուցիչները 10 օր շրջայց են կատարել![]() 5 ապրիլի 2013 - 16:30 AMT PanARMENIAN.Net - «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցությունը համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը ՀԿ պատվիրակության հետ այցելել էր Պաշտպանության բանակ: Շուրջ 10 օր տևած շրջայցի ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եղել են մի շարք զորամասերում: Շրջայցի վերջին օրը նրանց ընդունել է ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Բանակի հրամանատարը, կարևորելով հասարակական կազմակերպությունների գործունեությունը, շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին երկարամյա արդյունավետ համագործակցության համար և վերջիններիս հանձնել պատվոգրեր ու արժեքավոր նվերներ: Իսկ Մարգարիտա Խաչատրյանը պարգևատրվել է նաև Պաշտպանության բանակի հուշամեդալով: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |