5 ապրիլի 2013 - 16:30 AMT
ՊԲ զորամասերում ՀԿ-ների ներկայացուցիչները 10 օր շրջայց են կատարել

«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցությունը համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը ՀԿ պատվիրակության հետ այցելել էր Պաշտպանության բանակ: Շուրջ 10 օր տևած շրջայցի ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եղել են մի շարք զորամասերում:

Շրջայցի վերջին օրը նրանց ընդունել է ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Բանակի հրամանատարը, կարևորելով հասարակական կազմակերպությունների գործունեությունը, շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին երկարամյա արդյունավետ համագործակցության համար և վերջիններիս հանձնել պատվոգրեր ու արժեքավոր նվերներ: Իսկ Մարգարիտա Խաչատրյանը պարգևատրվել է նաև Պաշտպանության բանակի հուշամեդալով: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: