Ա. Բաղդասարյանը հույս ունի, որ Carrefour ընկերությունն այս տարի կմտնի հայկական շուկա

Ա. Բաղդասարյանը հույս ունի, որ Carrefour ընկերությունն այս տարի կմտնի հայկական շուկա

PanARMENIAN.Net - Հայաստանյան շուկա հայտնի Carrefour ֆրանսիական hիպերմարկետների ցանցի մուտքի վերաբերյալ այսօր իր կարծիքը հայտնեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Քարֆուրը պետք է անպայման մտնի հայկական շուկա: Սա շատ հնարավորություններ կբացի մեր առջև, և հայ արտադրողներն էլ կկարողանան դուրս գալ միջազգային շուկա»,- ասաց Բաղդասարյանը:

Նա կարծում է, որ այս տարի ընկերությունը կմտնի հայկական շուկա. «Մենք պետք է կատարենք տնտեսության ազատականացում, մենաշնորհի թուլացում, ազատ շուկայական մրցակցություն»:

Ըստ Բաղդասարյանի, «Օրինաց երկիրը» օրենքի նախագիծ է մշակել և ներկայացրել վարչապետին, ըստ որի, Հայաստանում պետք է քչացվեն մեծ սուպերմարկետների թիվը, որեպսզի մանր ու միջին բիզնեսը չվերանա: Նա հույս հայտնեցմ որ այս տարի այդ օրենքը կընդունվի:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---