6 ապրիլի 2013 - 14:06 AMT
Ա. Բաղդասարյանը հույս ունի, որ Carrefour ընկերությունն այս տարի կմտնի հայկական շուկա

Հայաստանյան շուկա հայտնի Carrefour ֆրանսիական hիպերմարկետների ցանցի մուտքի վերաբերյալ այսօր իր կարծիքը հայտնեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

«Քարֆուրը պետք է անպայման մտնի հայկական շուկա: Սա շատ հնարավորություններ կբացի մեր առջև, և հայ արտադրողներն էլ կկարողանան դուրս գալ միջազգային շուկա»,- ասաց Բաղդասարյանը:

Նա կարծում է, որ այս տարի ընկերությունը կմտնի հայկական շուկա. «Մենք պետք է կատարենք տնտեսության ազատականացում, մենաշնորհի թուլացում, ազատ շուկայական մրցակցություն»:

Ըստ Բաղդասարյանի, «Օրինաց երկիրը» օրենքի նախագիծ է մշակել և ներկայացրել վարչապետին, ըստ որի, Հայաստանում պետք է քչացվեն մեծ սուպերմարկետների թիվը, որեպսզի մանր ու միջին բիզնեսը չվերանա: Նա հույս հայտնեցմ որ այս տարի այդ օրենքը կընդունվի: