Մոսկվայում մեկնարկել է ԵԽ երկրների մշակույթի նախարարների 10-րդ համաժողովը

Մոսկվայում մեկնարկել է ԵԽ երկրների մշակույթի նախարարների 10-րդ համաժողովը

PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի երկրների մշակույթի նախարարների 10-րդ համաժողովը, որին մասնակցում է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը:

Համաժողովը կանցկացվի «Կառավարությունների դերը, նոր մարտահրավերները և հնարավորությունները», «Մշակութային քաղաքականության լավագույն փորձն ու նորարարական մեթոդները», «ԵԽ հեռանկարներն այլ կազմակերպությունների հետ համագործակցության համատեքստում» երեք նստաշրջանների ձևաչափով:

Համաժողովին մասնակցում են Եվրոպայի Խորհրդի 40 երկրի պատվիրակություն: Քննարկումների ընթացքում առանձնակի ուշադրության կարժանանան ժողովրդավարական կառավարման կայունացման տեսանկյունից ԵԽ դերակատարության խնդիրները, կմշակվեն հեռանկարային նոր ծրագրեր, ինչպես նաև կքննարկվեն Եվրոպայի Խորհուրդ - ՅՈՒՆԵՍԿՕ, Եվրամիություն - միջազգային այլ կառույցներ համագործակցության հարցեր:

Համաժողովը կշարունակվի նաև վաղը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---