Երիտասարդական ու «Լույս» հիմնադրամները կփորձեն լուծել մարզային երիտասարդության խնդիրները![]() 18 մայիսի 2013 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական ու «Լույս» հիմնադրամների նախաձեռնությամբ կիրականացվի ծրագիր՝ ուղղված մարզային երիտասարդության շրջանում գոյություն ունեցող հիմնախնդիրների լուծմանը: Այսօր ՀԵՀ Վայոց ձորի երիտասարդական կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում կենտրոնի կամավորները «Լույս» հիմնադրամի ներկայացուցիչներին տեղեկացրել են, թե մարզում երիտասարդներն ինչ հիմնախնդիրներ ունեն: Նրանք առանձնացրել են երիտասարդների զբաղվածության, ժամանցի կազմակերպման և մասշտաբային ծրագրերի անցկացման հարցերը: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ ՀԵՀ-ի մարզային կենտրոններն ակտիվացնելու և երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը նպաստելու համար «Լույս» հիմնադրամի ծրագրերով արտասահմանյան հեղինակավոր բուհերում կրթություն ստացած երիտասարդները ամառային արձակուրդների ընթացքում կամավոր հիմունքներով ծրագրեր կիրականացնեն գյուղերում՝ պարզելու, թե ինչպես կարելի է լուծել մարզի երիտասարդության հիմնախնդիրները: «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանն էլ առաջարկել է ՀԵՀ-ի հետ համատեղ իրականացնել նաև մի նախագիծ, որի շրջանակներում երիտասարդները կստեղծեն վավերագրական ֆիլմեր, որոնց միջոցով կներկայացվի ՀՀ գյուղերի պատմությունը, ավանդույթները հերոսներին՝ ստեղծելով երիտասարդների և ավագ սերնդի ներկայացուցիչների միջև երկխոսություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |