Սողանք՝ Ստեփանակերտ-Սարուշեն ճանապարհին

Սողանք՝ Ստեփանակերտ-Սարուշեն ճանապարհին

PanARMENIAN.Net - ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության մամուլի ծառայությունից ստացած տեղեկությունների համաձայն, երեկ ժամը 19։22-ի սահմաններում հորդարատ անձրևների հետևանքով Ստեփանակերտ-Սարուշեն ճանապարհի 23-րդ կմ-ի վրա մոտ 9մx7մ մակերեսով սողանք է առաջացել, ինչի հետևանքով փակվել է ավտոճանապարհը:

Սարուշենի ՀՓՋ փրկարարները հետախուզական աշխատանքներ կատարելուց հետո պարզել են, որ ճանապարհի մաքրման համար անհրաժեշտ է տեխնիկա: «Արցախուղի» ՓԲԸ աշխատաակիցները հատուկ տեխնիկայով ժամը 22։00-ին սկսվել են վթարավերականգնողական աշխատանքները և արդեն կեսգիշերն անց՝ ժամը 00։07-ին մասնակի վերականգնվել է երթևեկությունը: karabakh-open.info-ի հաղորդմամբ՝ այսօր առավոտյան աշխատանքները վերսկսվել են: Ժամը 16։00-ի դրությամբ երթևեկությունը լրիվությամբ վերականգնված է, մաքրման աշխատանքները շարունակվում են:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---